• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Աղոթք հանուն Ֆրանցիսկոս Պապի առողջության՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը

27 փետրվարի, 2025
Աղոթք հանուն Ֆրանցիսկոս Պապի առողջության՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

         2025թ. փետրվարի 27-ին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Վատիկանի այգիներում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի շուրջ միասնական աղոթք բարձրացվեց՝ հանուն Ֆրանցիսկոս Պապի առողջության:

          Քահանայապետական ​​Լևոնյան Հայ վարժարանի ռեկտոր  Խաչիկ Ծ.Վ.Գույումջանն իր աղոթքով խնդրեց Սուրբ Գրիգորի Նարեկացու ամոքիչ բարեխոսությունը, որպեսզի «Աստված փարատի Ֆրանցիսկոս Պապի ցավերն ու բժշկի հիվանդությունները, ինչպես նաև տա ուժ ու կորով՝ հաջողությամբ շարունակելու իր առաքելությունն՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման»:

          Աղոթքին մասնակցել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը,  Անարատ Հղության հայ քույրերը՝ ի դեմս Մեծավոր Մայր Արուսյակ Սաջոնյանի, ինչպես նաև դեսպանության անձնակազմը:

          Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Սուրբ Գրիգոր Նարեկացին 2015 թվականին հռչակվել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ», իսկ 2021թ․ փետրվարի 2-ին՝ Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվել է որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: